«Եվրոպական Վրաստանի» պատգամավոր Դավիթ Բաքրաձեի հայտարարությամբ, վերջին տարիներին հատկապես Ղրիմի բռնակցման ֆոնին աշխարհում հարցական չի մնացել, թե որն է Ռուսաստանի քաղաքականության խնդիրը հարևան երկրների հանդեպ:
Լրագրողների հետ զրույցում Դավիթ Բաքրաձեն անդրադարձել է ԱՄՆ-ի սենատում ներկայացված զեկույցին՝ նշելով, որ Վրաստանի համար մեկնարկակետը պետք է լինի այն, որ երկրում դադարեցվեն անօգուտ քննարկումներն այն մասին, թե ինչ է տեղի ունեցել 2008 թվականին, և ով է սկսել պատերազմը:
«Միջազգային աջակցությունը, որն այսօր ունենք, պետք է առավելագույնս օգտագործենք: Այս աջակցությունը հիմք է հանդիսանում, որպեսզի Վրաստանի հանդեպ մերժողական քաղաքականության, դեօկուպացիայի և եվրատլատյան քաղաքականությունը ուժեղացվի»,- հայտարարել է Բաքրաձեն:
Հիշեցնենք, որ ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատարի զեկույցում խոսվում է Ռուսաստանի կողմից ինքնիշխանության խախտման և ռուս-վրացական պատերազմի մասին: