
Քաթարի ազգային ավիափոխադրող` Qatar airways-ը փետրվարի 15-ից սկսում է ամենօրյա չվերթներ իրականացնել` Դոհա-Թբիլիսի-Դոհա ուղղություններով: Այս մասին հաղորդել է Վրաստանի քաղավիացիայի գործակալությունը: Հիշեցնենք` փետրվարի 1-ից երկիրը, փաստացի 1 տարվա դադարիրց հետո, սկսել է կանոնավոր չվերթների փուլային վերականգնումը` բոլոր ուղղություններով:
Քաղավիացիայի գործակալությունը Վրաստանի քաղաքացիներին կոչ է արել զգուշություն ցուցաբերել` այցելություններ կազմակերպելիս, ուշադիր կարդալ տվյալ երկրի սահմանած` սահմանային ու սանիտարական կանոնները, մանրամասն ծանոթանալ պաշտոնական աղբյուրներում ավիաընկերությունների տեղեկատվություններին, հայտարարություններին ու չվացուցակներին:
Qatar Airways-ը բրիտանական Skytrax գործակալության բարձրագույն` 5 աստղանի վարկանիշ ունեցող 7 ավիափոխադրողներից մեկն է:
Կարդացեք նաև`