Վրաստանի Սամցխե-Ջավախեթի մարզի Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոկա գյուղի հանրային դպրոցի VII և VIII դասարանցիները «Աշխարհը մերն է» խորագրով միջոցառում են անցկացրել:
Միջոցառումը կազմակերպել էր դպրոցի «Աշխարհագրություն» առարկայի ուսուցչուհի Քնարիկ Քոսյանը:
«Ալիք Մեդիա»-ին տրամադրած տեղեկության մեջ նշվում է, որ միջոցառումն անցկացվել է հետաքրքիր ու բազմազան ակտիվությամբ: Աշակերտները քարտեզներ են կազմել, ներկայացրել յուրօրինակ տեղեկատվական պաստառներ, թեմային առնչվող հետաքրքիր փաստեր:
Արդյունքը գնահատել են միջոցառմանը ներկա ժյուրիի անդամները: