
Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Վրաստանի կառավարության աշխատակազմի ռեգիոնների հետ կապերի վարչության ղեկավար Նիկոլոզ Տկղեմալաձեի հետ։ Այս մասին տեղեկություն է տրամադրում Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։
Տեղեկության համաձայն՝ հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստան-Վրաստան ապակենտրոնացված համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերի։