
Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Geocase վերլուծական կենտրոնի ղեկավար Վիկտոր Կղիփիանիին։
Ըստ Geocase-ի՝ հանդիպմանը քննարկվել է տարածաշրջանում տիրող իրավիճակը, քննարկվել է Հայաստանի և Վրաստանի միջև բարիդրացիական և գործընկերային հարաբերությունների կարևորությունը։
Քննարկվել է նաև երկու երկրների տարբեր կառույցների և վերլուծական շրջանակների ներկայացուցիչների միջև համագործակցության խորացման հարցը։ Կողմերը զրուցել են նաև բազմաթիվ ոլորտներում երկու երկրների համագործակցության հեռանկարների շուրջ։