Ախալքալաքի և Նինոծմինդայի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանը իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ իր վրա քաղաքական ճնշումներ են գործադրվում, որոնց նպատակը առաջիկա ընտրություններին մասնակցելու գաղափարից հրաժարվելն է:
«Ընտրություններին մնացել է մեկուկես ամիս: Այսօր եղբորս ընկերություն էին եկել ֆինանսական ոստիկանության ու աուդիտի աշխատակիցները: Նրանք կնիքեցին բոլոր համակարգիչները և փաստաթղթերը: Եղբայրս Վրաստանում մեծ հայ գործարար է, նրա մոտ შპს „მეეკი„ և „ეს-ჯი-გაზ„ ընկերություններում աշխատում է 300 մարդ, որոնք իրենց ընտանիքների միակ սատարն ու կերակրողը: Սա ճնշում է գործարարի և բիզնեսի վրա: Այս ամենը քաղաքական բնույթ ունի: Նրանց միակ նպատակը 2020-ի խորհրդարանական ընտրություններից իմ թեկնածությունը հանելն է:
Եթե ամեն ինչ այս տեմպով շարունակվի, ապա մենք չենք կարողանա իրականացնել այն ծրագրերը, որոնցով նախատեսված էր գազաֆիկացնել Ախալքալաքի մունիցիպալիտետի Աբուլ և Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գոռելովկա գյուղերը, ինչպես նաև այլ ծրագրեր: Ընկերությունը չի կարողանա բնական գազ մատակարարել հասարակությանը, իսկ աշնանը լեռնային այս շրջանի բնակիչները խստաշունչ ձմռան պայմաններում, որը բնորոշ է այս շրջանին կմնան առանց գազի: Ընկերությունը կսնանկանա, և՛ ընկերությունը, և՛ բնակչությունը մեծ վնասներ կկրեն», — ասվում է Մկոյանի տարածած հայտարարության մեջ:
Մկոյանը հայտարարության վերջում տեղի ունեցածը որակում է՝ որպես իրեն ճնշելու և իր եղբոր ընկերությունը ոչնչացնելու քայլեր:
Posted by Mkoian Enzel on Thursday, September 17, 2020
Posted by Mkoian Enzel on Thursday, September 17, 2020