
Ախալքալաքի մունիցիպալիտետում, ձմեռային սեզոնի մոտենալուն զուգահեռ, ակտիվորեն ասֆալտապատվել են ներքին ճանապարհային ենթակառուցվածքները, հայտնում է Ախալքալաքի քաղաքապետարանը:
Տեղեկության համաձայն, գյուղերում կարգավորվել են ջրահեռացման համակարգերը և եզրաքարերը:
«Ափնյա-Քարծեփ գյուղերի ճանապարհի ասֆալտապատման ենթակառուցվածքային նախագծին տեղում ծանոթացել են Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Թեյմուրազ Մճեդլիձեն, Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը և ինքնակառավարման միավորի այլ ղեկավարներ»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: