Վրաստանում 2024 թվականի հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ` ընտրողների շրջանում կարող են ծագել տարաբնույթ հարցեր, դրանց թվում, թե ինչպես կարելի է ընտրություններին մասնակցել արտասահմանից։
Թե որտեղ կբացվեն ընտրատեղամասերը` պայմանավորված է Վրաստանի քաղաքացիների թվով. եթե քաղաքացիները շատ լինեն, ապա` ընտրատեղամաս կբացվի։ Ընտրությունների հետ կապված հարցերը, նաև` արտերկրից ընտրություններին մասնակցելու հարցը համակարգում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ):
Նախ` եթե ընտրողը, այլ երկրի քաղաքացիության հետ մեկտեղ, Վրաստանի քաղաքացի է, նա կարող է մասնակցել Վրաստանի ընտրություններին, բայց ընտրություններին մասնակցել կարողանալու համար իր գտնվելու վայրում (արտերկրում) պետք է բացված լինի ընտրատեղամաս դիվանագիտական ներկայացուցչությունում կամ հյուպատոսությունում։ Արտերկրում Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։
Ընտրություններին արտերկրից մասնակցելու համար անհրաժեշտ է.
ա) լինել հաշվառված կամ հաշվառվել հյուպատոսությունում,
բ) մինչև հոկտեմբերի 7-ը գրանցվել ընտրատեղամասում, որը բացվում է քվեարկությունից 30 օր առաջ (սեպտեմբերի 26-ին) Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսություններում։
Ինչպես ստուգել` հյուպատոսական գրանցում ունեք, թե` ոչ
Հյուպատոսական ռեգիստրում գրանցված լինելու մասին տեղեկությունների ստացման համար պետք է այցելել արտաքին գործերի նախարարության կայքը կամ դիմել բնակության երկրում Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսություն:
Ինչպես դիմել հյուպատոսական գրանցման համար
Հյուպատոսական գրանցումը հնարավոր է.
- geoconsul.gov.ge կայքի միջոցով,
- դեսպանություն/հյուպատոսություն ներկայանալու միջոցով,
- Փոստի միջոցով:
Հյուպատոսական հաշվառման հրահանգներին հարկ է ծանոթանալ Վրաստանի արտգործնախարարության էջի միջոցով։
Հնարավո՞ր է քվեարկել այլ հյուպատոսությունում/դիվանագիտական ներկայացուցչությունում, եթե հաշվառված եք մեկ այլ տեղ:
Հնարավոր է քվեարկել Վրաստանի այն դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսություններում, որտեղ հաշվառված եք, և որտեղ ընտրատեղամաս կա բացված։
Ինչ փաստաթղթեր են պահանջվում քվեարկելու համար
Ընտրությունների օրը քվեարկությունը հնարավոր է միայն`
- Վրաստանի քաղաքացու վավեր/գործող անձնագրով կամ ID քարտով,
- անձը հաստատող փաստաթղթով,
- Քվեարկությունն արգելվում է այլ փաստաթղթերով կամ վերը նշված փաստաթղթերի պատճեններով: