Արտերկիր մեկնող վրացիների թիվն ավելանում է

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) փոխանցմամբ, 2022 թվականի երրորդ եռամսյակում Վրաստանի տարածքից 693,4 հազար վրացի ռեզիդենտ ճանապարհորդ է մեկնել արտերկիր, ինչը 3,9 անգամ գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի ցուցանիշը։

Ըստ տվյալների՝ ամենամեծ քանակով ուղևորությունները՝ 46,3 տոկոս, 31-50 տարեկանների շրջանում է:

Geostat-ի տվյալներով՝ նույն ժամանակահատվածում Վրաստան է այցելել 531,8 հազար ռեզիդենտ ճանապարհորդ, ինչը 3,3 անգամ գերազանցում է 2021 թվականի համապատասխան ժամանակահատվածի ցուցանիշը։

Այցելությունների մեծ մասը՝ 57,9 տոկոսը Թուրքիայից է, 14,6 տոկոսը՝ Ռուսաստանից, 8,8 տոկոսը՝ ԵՄ երկրներից, իսկ մնացած 18,7 տոկոսը՝ այլ երկրներից: