Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) վերջին տվյալներով՝ արտասահմանում ընտրելու իրավունք ունեցող ընտրողների թիվը 95 հազար 834 է։ Հոկտեմբերի 10-ի նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտարարել է ԿԸՀ մամուլի խոսնակ Նաթիա Իոսելիանին։
Նա նշել է, որ վաղը՝ հոկտեմբերի 11-ին, կրկին կքննարկվի ընտրատեղամասերի բացման հարցը։
«ԿԸՀ-ի վաղվա նիստում կքննարկվի լրացուցիչ 30 հազար 326 ընտրողների համար հավելյալ ընտրատեղամասեր բացելու հարցը՝ քվեարկությունն ապահովելու նպատակով։ Խոսքը, մասնավորապես, 7 լրացուցիչ ընտրատեղամասերի բացման մասին է»,- ասել է մամուլի խոսնակը։