Մեկ տարում Վրաստանի արտաքին պետական պարտքն աճել է 758,842 մլն դոլարով, իսկ սեպտեմբեր ամսվա համեմատ՝ նվազել 12,046 մլն դոլարով, գրել է bpn.ge լրատվականը:
Տեղեկության համաձայն, 2023 թվականի հոկտեմբերի դրությամբ Վրաստանի արտաքին պետական պարտքը գերազանցել է 8,440 մլրդ դոլարը, այսօրվա փոխարժեքով այն գերազանցել է 22,830 մլրդ լարին։
2022 թվականի հոկտեմբերի դրությամբ պարտքի չափը այն ժամանակվա փոխարժեքով կազմել է 7,681 մլրդ դոլար կամ 21,323 մլրդ լարի։ 2023 թվականի սեպտեմբերին արտաքին պետական պարտքը այն ժամանակվա փոխարժեքով կազմել է 8,452 մլրդ դոլար կամ 22,639 մլրդ լարի։
2023 թվականի հոկտեմբերի դրությամբ Վրաստանի պետության խոշորագույն վարկատուներն են՝ Ասիական զարգացման բանկը (ADB), Եվրոպական ներդրումային բանկը (EIB) և Զարգացման միջազգային բանկը (IBRD):