Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) նախնական տվյալներով՝ 2022 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Վրաստանում ապրանքների արտաքին առևտրաշրջանառությունը (առանց չհայտարարագրված առևտրի) կազմել է 5 252,9 մլն դոլար։
Տվյալների համաձայն՝ այն 33,4 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
Ըստ Geostat-ի՝ դրանից արտահանումը կազմել է 1 587,5 մլն դոլար կամ 32,8 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալներից, իսկ ներմուծումը կազմել է 3 665,4 մլն դոլար, ինչը 33,7 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալներից։
Առևտրի բացասական հաշվեկշիռը 2022 թվականի հունվար-ապրիլ ամիսներին կազմել է 2 077,9 մլն դոլար և կազմել արտաքին առևտրաշրջանառության 39,6 տոկոսը։
Կարդացեք նաև՝
Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերներն են Թուրքիան, Չինաստանը և Ռուսաստանը