Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը որոշել է հրշեջ ռոբոտներ ձեռք բերել: Interpressnews-ին գերատեսչությունից տեղեկացրել են, որ հրշեջ ռոբոտներն արդյունավետ կերպով աշխարհի շատ երկրներում կիրառվում են հատկապես դժվար իրավիճակներում: Օրինակ, եթե կա պայթյունի, կառուցի փլուզման վտանգ կամ հրդեհի էպիկենտրոնում հրշեջ-փրկարարի աշխատանքը կյանքի համար վտանգ է ներկայացնում:
«Ռոբոտը ղեկավարվում է հեռակառավարման վահանակով և նա կարող է շարժվել նաև շենքի աստիճանների վրայով: Ռոբոտին ջուր կմատակարարի հրշեջ մեքենան: Նա ունի ուլտրաժամանակակից տեսախցիկներ, որը ապահովում է նրա հեշտ կառավարումը», — հայտարարել են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից: