
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան չի բացառում, որ երկրում արտակարգ դրությունը հնարավոր է երկարաձգվի: «Ամեն ինչ հնարավոր է»,- այսպես է պատասխանել վարչապետը լրագրողի հարցին:
Դրա հետ մեկտեղ, Գախարիան նշել է, որ արտակարգ դրության խստացումը կապված է համաճարակաբանական իրավիճակի դինամիկայից:
«Ամեն ինչ հնարավոր է: Ամեն ինչ կախված է համաճարակաբանական իրավիճակի դինամիկայից, դրա սրացումից կամ հակառակը: Տեսնենք ինչպես կզարգանան իրադարձությունները: Մեր խնդիրը մարդկանց առողջությունն ապահովելն է»,- հայտարարել է Գախարիան: