Ընդդիմադիր կուսակցությունների՝ արտահերթ նիստ անցկացնելու պահանջը Թբիլիսիի սակրեբուլոն (Քաղաքային խորհուրդ) չի բավարարել։ Ընդդիմադիր կուսակցությունները, այդ թվում՝ «Ազգային շարժումը» և «Լելոն», պահանջում էին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի մասնակցությունը նիստին։
«Լելոյի» ներկայացուցիչ Սաբա Բուաձեն նշել է, որ քաղաքապետին ուղղված բազմաթիվ հարցեր կան, որոնք կապված են քաղաքում ողբերգական իրադարձությունների հետ.
«Այս լռությունը պատասխան է Թբիլիսիի բոլոր բնակիչներին, ովքեր վախենում են թույլ տալ իրենց երեխաներին դուրս գալ, քանի որ քաղաքապետարանը չի կարող նախագծեր իրականացնել այնպես, որ ունենա հանրության վստահությունը»։
Նշենք, որ հոկտեմբերի 13-ին՝ Վակեի այգում տեղի ունեցած ողբերգությունից հետո, երբ երեք երեխա հոսանքահարվեց, որոնցից մեկը մահացավ, ընդդիմադիր կուսակցությունները խոսում են Թբիլիսիի քաղաքապետի պատասխանատվության մասին, այդ պատճառով նրանք որոշել էին Կախա Կալաձեին հրավիրել Թբիլիսիի սակրեբուլո։
Կարդացեք նաև՝