2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստանում ապրանքների արտաքին առևտրաշրջանառությունը (առանց չհայտարարագրված առևտրի) կազմել է 16,779 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը 3,7 տոկոսով ավելի է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) փոխանցմամբ՝ դրանից արտահանումը կազմում է 4,786 մլրդ ԱՄՆ դոլար (աճել է 4,1 տոկոսով), իսկ ներմուծումը` 11,992 մլրդ դոլար (աճել է 3,6 տոկոսով):
Բացասական առևտրային հաշվեկշիռը 2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է 7,205 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը կազմում է արտաքին առևտրաշրջանառության 42,9 տոկոսը։