Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) փոխանցմամբ՝ 2022 թվականի հունվար-մայիս ամիսներին Վրաստանից ապրանքների արտահանման ծավալը (առանց չհայտարարագրված արտահանման) կազմել է 2 112,1 մլն դոլար:
Տվյալների համաձայն՝ այն 37,5 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
Ըստ Geostat-ի՝ տեղական արտահանումը (արտահանումն առանց վերաարտահանման) կազմել է ընդհանուր արտահանման 75,7 տոկոսը։ Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 42,7 տոկոսով և կազմել 1 599,5 մլն դոլար:
2022 թվականի հունվար-մայիս ամիսներին՝ տասը խոշորագույն երկրների մասնաբաժինը Վրաստանի ընդհանուր ներքին արտահանման մեջ կազմել է 81,9 տոկոս։ Այս առումով արտահանման ամենամեծ գործընկերներն են՝
- Չինաստանը՝ 344,2 մլն դոլար,
- Ռուսաստանը՝ 186,7 մլն ԱՄՆ դոլար,
- Թուրքիան՝ 183,1 մլն դոլար: