Վրաստանի ազգային վիճակագրության ծառայության (Geostat) տվյալներով՝ Վրաստանում արտահանումը հունվարին տարեկան կտրվածքով աճել է 47,6%-ով և կազմել 331,3 մլն ԱՄՆ դոլար։
Ըստ տվյալների՝ 2022 թվականի հունվարին ներմուծումը տարեկան կտրվածքով աճել է 38,5%-ով և կազմել 778,1 մլն դոլար։
Տվյալների համաձայն՝ 2022 թվականի հունվարին Վրաստանում ապրանքների արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 1 109,4 մլն դոլար, ինչը 41,1%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածին։
Geostat-ի տվալներով՝ առևտրի բացասական հաշվեկշիռը 2022 թվականի հունվարին կազմել է 446,7 մլն դոլար և կազմել արտաքին առրտրաշրջանառության 40,3%-ը։