
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, 2022 թվականին արտագաղթյալների թիվը կազմել է 125 հազար 269 մարդ, ինչը 25,3 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:
Geostat-ի փոխանցմամբ՝ ներգաղթյալների թիվը նույնպես աճել է 142,9 տոկոսով և կազմել 179 հազար 778 մարդ։
Ըստ Geostat-ի՝ նույն ժամանակահատվածում ներգաղթողների 84,3 տոկոսը և արտագաղթողների 86,7 տոկոսը ներկայացնում են աշխատունակ տարիքի բնակչությունը (15-64 տարիքային խումբ): Հատկանշական է, որ նույն տվյալների համաձայն` 2022 թվականին ներգաղթողների 30,3 տոկոսը և արտագաղթողների 80,5 տոկոսը եղել են Վրաստանի քաղաքացիներ։