«Արտադրիր Վրաստանումը» թաքցնում է ֆինանսավորած ընկերությունների ցանկը

«Արտադրիր Վրաստանում» գործակալությունը թաքցնում է ֆինանսավորած ընկերությունների ցանկը, նշված է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստան» (TI) հասարակական կազմակերպության (ՀԿ) հոդվածում:

Ըստ TI-ի՝ այս տարի երկու անգամ հանրային տեղեկատվություն է պահանջել «Արտադրիր Վրաստանում» գործակալությունից՝ 2021-2023 թվականներին ֆինանսավորված ընկերությունների վերաբերյալ, սակայն անհրաժեշտ տեղեկատվություն չի ստացել։

Կազմակերպության տվյալներով, «կոռուպցիոն ռիսկերը վերահսկելու համար կարևոր է իմանալ, թե որ ձեռնարկություններն են ֆինանսավորվել պետական ​​բյուջեից»։

ՀԿ-ն նշել է, որ մինչև 2021 թվականը գործակալությունից ֆինանսավորվող ձեռնարկությունների ցանկը հասանելի է եղել, 2021–ից դադարեցվել է տեղեկատվության տրամադրումը։

Պետական բյուջեում ներկայացված տեղեկատվության համաձայն, 2021-2023 թվականներին «Արտադրիր Վրաստանում»-ի կողմից իրականացված ձեռներեցության զարգացման ծրագրից ծախսվել է 625 մլն լարի։ Կազմակերպության տվյալներով՝ հայտնի չէ, թե որ ընկերություններն են ստացել այդ գումարը։

2024 թվականին ձեռներեցության զարգացման համար հատկացվել է 300 մլն լարի։