
«Արտադրիր Վրաստանում» պետական ծրագիրը (Enterprise Georgia) «Արտադրիր Ուկրաինայի համար» արշավի մեկնարկից սկսած 60 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինա։
Enterprise Georgia-ի ղեկավար Միխայիլ Խիդուրելին խոստացել է շարունակել մարդասիրական շարժումն ի պաշտպանություն Ուկրաինայի՝ նշելով, որ ուկրաինացի ժողովրդին օգնելու պատրաստ կազմակերպությունների թիվն օրեցօր ավելանում է։
Այսօրվա դրությամբ Ուկրաինային մարդասիրական օգնություն տրամադրելու արշավին մասնակցում է վրացական 61 կազմակերպություն, իսկ ծանրոցների առաքումն իրականացնում է Վրաստանի փոստը՝ անվճար։