Ուկրաինայի Ներքին Գործերի նախարար Արսեն Ավակովը Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիու դեմ դատարան հայց է ներկայացրել: Ըստ Ավակովի նույն որոշումն է կայացրել նաև Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը:
Ուկրաինական 1+1 հեռուստաընկերության եթերում Ավակովը հայտարարել է, որ հայց ներկայացնելու դրդառիթն իր պատվի և արժանապատվության պաշտպանությունն է, սա պատասխանն է Սաակաշվիլիի կողմից հնչեցրած կոպիտ արտահայտությունների:
«Երբ մարդուն գող ես անվանում, ապա պետք է պատասխան տաս դրա համար: Որքանով տեղյակ եմ, պարոն Յացենյուկը ևս պատրաստվում է հայց ներկայացնել»,
— նշել է նա:
Հիշեցնենք, որ Ավակովի և Սաակաշվիլիի միջև լեզվակռիվը տեղի է ունեցել դեկտեմբերի 14-ին, Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի նիստի ժամանակ, որի ժամանակ Ներքին գործերի նախարարը ջուր է շփել նահանգապետի դեմքին: Միջադեպի հետ կապված 1+1-ի եթերում Ավակովը ներողություն է խնդրել ուկրաինացիներից: