
Վրաստանի աշխատանքի, առողջապահության, փախստականների և սոցիալական հարցերի նախարար Էկատերինա Տիկարաձեի մոտ կորոնավիրուս է հաստատվել:
Նախարարության հաղորդմամբ՝ նախարարն իրեն լավ է զգում, գտնվում է ինքնամեկուսացման մեջ և շարունակում է աշխատել հեռավար ռեժիմով:
Նախարարության մյուս աշխատակիցները, ովքեր շփում են ունեցել նրա հետ, գտնվում են ինքնամեկուսացման մեջ: