
Վրաստանի առողջապահության արդեն նախկին նախարար Էկատերինե Տիկարաձեն, ով դեկտեմբերի 9-ին հայտարարել էր առողջապահության նախարարի պաշտոնից հեռանալու մասին, նախարարությունում կմնա մինչև տարեվերջ։ Այս մասին տեղեկությունը հաստատել է հենց Էկատերինե Տիկարաձեն։
Առողջապահության նախարարությունից, սակայն, հայտնել են, որ նա աշխատանքից ազատման դիմում չի գրել և շարունակում է կատարել իր պարտականությունները։
Տիկարաձեն կշարունակի աշխատել սովորական ռեժիմով և կշարունակի իրականացնել նախատեսված աշխատանքները մինչև տարեվերջ։ Հետևաբար, նրա տեղակալները նույնպես մնում են պաշտոններում։
Հիշեցնենք՝ Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն դեկտեմբերի 9-ի երեկոյան, ճեպազրույցի ընթացքում հայտարարեց հրաժարական տալու որոշման մասին։
Էկատերինե Տիկարաձեն առողջապահության նախարար է նշանակվել 2019 թվականի հունիսին։
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր