
Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան հայտարարել է, որ «Առողջապահության մասին» օրենքում նախատեսված օրենսդրական փոփոխությունները կվերաբերեն երկրում գործող բոլոր մասնավոր և պետական կլինիկաներին։
Օրենսդրական փոփոխությունը ենթադրում է, որ ոլորտը կարգավորող գերատեսչությանը հնարավորություն կտրվի առանց նախազգուշացման, ցանկացած պահի մտնել իր վերահսկողության տակ գտնվող բուժհաստատություններ, ստուգումներ անցկացնել, անհրաժեշտության դեպքում որոշում կայացնել փակելու մասին։