
Թբիլիսիի Ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին բուժում է ստանում համեմատաբար առողջական ծանր վիճակում գտնվող 2 պացիենտ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Թբիլիսիի Ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայան՝ նշելով, որ պացիենտներից մեկի մոտ որոշ կայունացում նկատվում է:
«Մեզ մոտ բուժվում է 78 հիվանդ, նրանց բոլորի առողջությունը գնահատվում է բարելավված: Նոր հիվանդների մեծ մասը տեղափոխվել է Քոբուլեթիից և Իմերեթիից, որտեղ կորոնավիրուսի ներքին տարածում կա: Երկրի մասշտաբով 67 ապաքինված քաղաքացի ունենք, որոնցից 45-ը բուժվել է Ինֆեկցիոն հիվանդանոցում»,- ասել է Էզուգբայան: