Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանն արժանացել է «Թումանյան֊150» մեդալին։
Այս տեղեկությունը հրապարակվել է հիշյալ թատրոնի ֆեյսբուքյան էջում։ «Հյուրընկալել էինք «Արվեստագետ» կրթամշակութային հասարակական կազմակերպության պատվիրակությանը։
Հայ֊վրացական մշակութային կապերի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանին «Արվեստագետ» ՀԿ֊ն շնորհեց «Թումանյան֊150» մեդալ», — նշված է հաղորդագրության մեջ։