
Այս գիշերը, ըստ գյուղացիների, արջը մտել է Ախալքալաքի մունիցիպալիտետի Խավեթ գյուղի այգիներից մեկը, ջարդել փեթակները, կերել մեղրը: Առավոտյան բնակիչները տեսել են, որ այգին իրար է խառնված, փեթակները կոտրված են:
Այգուն հարակից էր նաև քաղաքացու տունը, կան նաև հարակից այլ տներ, գյուղի այս թաղամասը ևս մարդաշատ է:
«Գյուղից դուրս արջ տեսել ենք, սակայն որ մտնի բնակելի տարածք և ուտի մեղրը, սա արդեն ահավոր է», — պատմում է Խավեթ գյուղի բնակիչներից մեկը «Ալիք մեդիայի» հետ զրույցում:
Նախնական տվյալներով` արջը բավական մեծ վնաս է հասցրել բնակչին:
Նշենք, որ օրեր առաջ նման դեպք գրանցվել էր Մյասնիկյան գյուղում: