Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի նախաձեռնությամբ 2022 թվականի մարտի 1-ից ուժի մեջ են մտել առցանց ազարտային խաղերի բիզնեսի խստացված կանոնակարգերը։
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տվյալների բազայում մարտի 1-ից առայսօր կախվածություն ունեցող անձանց ցանկում հաշվառված է 1 930 ֆիզիկական անձ, որից 23-ը հաշվառվել են դատավորի վճռով, իսկ 1 907-ը` իրենց դիմումի համաձայն:
Դրանից բացի, «Վիճակախաղերի, ազարտային խաղերի և շահումով խաղերի կազմակերպման մասին» Վրաստանի օրենքի համաձայն՝ այսօրվա դրությամբ արգելված անձանց ցուցակում ընդգրկվել է 1 մլն 449 հազար 124 անձի մասին տեղեկություն։
Հիշեցնենք, որ «Վիճակախաղերի, ազարտային խաղերի և շահումով խաղերի կազմակերպման մասին» Վրաստանի օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ 2022 թվականի մարտի 1-ից գործում են հետևյալ արգելքները.
- խաղային բիզնեսի հեռուստատեսային և արտաքին գովազդը, ինչպես նաև վրացական կայքերում գովազդի տեղադրումը,
- խաղային բիզնեսի ընկերություններին թույլատրվում է ստորագրել միայն հովանավորչական պայմանագիր,
- արգելվել են ազարտային խաղերը մինչև 25 տարեկան քաղաքացիների, սոցիալապես անապահով պետական նպաստ ստացողների, պետական պաշտոնյաների, անձանց, որոնք դիմել են ֆինանսների նախարարություն՝ եկամուտների ինքնաարգելափակման համար, ինչպես նաև օրենքի ուժով կամ ընտանիքի անդամների խնդրանքով՝ սև ցուցակում հայտնված անձանց համար։