
Այսօրվանից` հունիսի 1-ից Վրաստանում աշխատանքը վերսկսել կկարողանան բոլոր տեսակի խանութները, խոշոր առևտրի կենտրոնները, բաց և փակ շուկաները, ինչպես նաև բացօթյա ռեստորաններն ու սրճարանները:
Ռեստորաններում ու սրճարաններում սեղանների միջև հեռավորությունը պետք է լինի նվազագույնը 2 մետր: Նույն սեղանի շուրջ չի թույլատրվում 6-ից ավել մարդու նստելը:
Վրաստանի կառավարությունում գործող միջգերատեսչական խորհրդի որոշմամբ, հունիսի 8-ից երկրում աշխատանքը կկարողանան սկսել նաև փակ տեսակի ռեստորանները և կվերականգնվի միջքաղաքային երթևեկությունը: