Կառավարության որոշման համաձայն՝ դեկտեմբերի 24-ից սահմանափակումները չեն վերացվի:
Ըստ տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցքիտիշվիլիի՝ «շուկաները չեն կարող բացվել», իսկ ագրարային շուկաները կգործեն պայմանով, որ կպահպանեն կորոնավիրուսի հետ կապված անվտանգության կանոնները:
«Դեկտեմբերի 24-ից հունվարի 2-ը մեծ քաղաքներում առևտրի կենտրոնների աշխատանքը կթույլատրվի, եթե պահպանեն բոլոր կանոնները: Ավելին, խորհրդակցությունների արդյունքում մենք որոշեցինք լրացուցիչ կանոնակարգեր մտցնել, որոնք մեծապես կպաշտպանեն մեր հաճախորդներին՝ առևտրային ցանցեր այցելելիս», — ասել է Ցքիտիշվիլին:
Ինչպես կառավարությունն է հայտարարում, շուկաները չբացելու պատճառը այդ օբյեկտների առանձնահատկություններն են: Մասնավորապես, ինչպես նշել է էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան՝ տոնավաճառների վարչակազմի համար դժվար կլինի վերահսկել անհատ ձեռնարկատերերին և տոնավաճառներում աշխատող այլ անձանց: Այդ պատճառով, հաշվի առնելով ռիսկերը, որոշվեց չբացել այդ օբյեկտները: