
Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շամբայի խոսքով, Արևմուտքը դրդում է Վրաստանին՝ Աբխազիայում երկրորդ ճակատ բացել:
Այս մասին Շամբան ասել է Սոխումիում կայացած Աբխազիայի ազգային անվտանգության խնդիրներին նվիրված հանդիպմանը:
Ըստ Շամբայի՝ այս ֆոնին տարածաշրջանում իրավիճակի սրման վտանգ կա:
«Այսօր մեր ռազմավարական գործընկերը Ռուսաստանն է, որը պաշտպանում է մեր շահերը։ Պետք է հավատարմություն դրսևորել Ռուսաստանին և միևնույն ժամանակ ամրապնդել միասնությունը Աբխազիայի ներսում»,- ասել է դե ֆակտո անվտանգության խորհրդի քարտուղարը: