Financial Times բրիտանական և միջազգային բիզնես օրաթերթը «Արևմուտքը պետք է պատրաստվի Վրաստանում ճգնաժամի» վերտառությամբ հոդված է հրապարակել: Հոդվածի հեղինակ Թիմ Ջուդան անդրադարձել է վրաստանյան ընտրական շրջանին՝ քննարկելով երկրում առկա իրավիճակը։
Ըստ նրա՝ Վրաստանը գտնվում է անվերահսկելի վիճակում: Քանի որ երկիրը օրեր է հաշվում մինչև ընտրությունները, իշխող «Վրացական երազանք» կուսկացության շատ հակառակորդներ կարծում են, որ ամեն ինչ կանեն իշխանությունը պահպանելու համար:
«Ռուս ղեկավարներն արդեն տեսնում են ընտրությունների բռնի լուծումը: Եվրատլանտյան կառույցներին երկար տարիներ ինտեգրվելուց հետո Վրաստանի դե ֆակտո առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին, երբ զգաց, որ ինքն ու իր ճամբարը կորցնում են իշխանությունը, թողեց այս կուրսը։ Վրաստանն այժմ լողում է չեզոք տարածքում Արևմուտքի և Ռուսաստան-BRICS աշխարհի միջև»,- գրված է հորդվածում:
Հեղինակը նշել է՝ Թբիլիսիում «տենդային» մթնոլորտ է, և այս տարվա ընտրությունները շատերին հիշեցնում են 2012 թվականը: Հոդվածում նշվում է նաև «ռուսական օրենք»-ի դեմ գարնանային բողոքի ակցիաները և հոմոֆոբ, հակաԼԳԲՏ օրենքը, որ իշխող թիմը 2-րդ ընթերցմամբ արդենիսկ ընդունել է: