Արևմտյան Վրաստանում դադարեցվել է գազամատակարարումը

Խողովակաշարի վնասման պատճառով գազ չի մատակարարվում Բաթումիի, Քոբուլեթիի և Խելվաչաուրիի մունիցիպալիտետներում։ Օզուրգեթիի և Լանչխութիի մունիցիպալիտետների մի քանի գյուղերում ևս դադարեցվել է գազամատակարարումը։

Տեղեկության համաձայն` վնասվել է «Վրաստանի գազատրանսպորտային ընկերությանը» պատկանող խողովակաշարը։

Ընկերությունից փոխանցել են, որ գազամատակարարումը կվերականգնվի խողովակաշարի վերանորոգման աշխատանքների ավարտից հետո: