Արևելք-Արևմուտք մայրուղու շինաշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են. լուսանկարներ

Արևելք-Արևմուտք արագընթաց մայրուղու (Եվրոպական տարանցիկ ճանապարհ՝ E 60) մաս հանդիսացող Զեմո Օսիաուրի-Չումաթելելի ճանապարհի երկրորդ հատվածի շինարարական աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են, հայտնում է Վրաստանի ճանապարհների դեպարտամենտը:

Նշված հատվածի համար նախատեսվում է 6,4 կմ-անոց 4 երթևեկելի գոտիով ճանապարհի, 11 կամուրջների և 5 թունելների կառուցում։ Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի մինչև 265 մլն դրամի ֆինանսական աջակցությամբ:

Այս փուլում աշխատանքներ են տարվում 8 կամուրջների և 5 թունելների վրա, որոնցից 4 կամուրջն արդեն կառուցված է։

«Զեմո Օսիաուրի-Չումաթելեթիի երկրորդ հատվածը շրջանցում է Սուրամին և Չումաթելեթին. անցնում Ռիկոթիի գլխավոր թունելի մոտով։ Այս հատվածով Խաշուրի շրջանցիկ ճանապարհը կմիանա Ռիկոթիի անցուղու ճանապարհին»,- նշված է հաղորդագրության մեջ: