
Թբիլիսիում Ծերեթելիի պողոտայում ավտոմեքենա են առևանգել: Գողությունը տեղի է ունեցել, երբ մեքենայի տերը դուրս է եկել մեքենայից: Անհայտ անձը նստել է նրա մեքենան և առևանգել:
Ինչպես պարզվել է, նա գողացված ավտոմեքենայով վթարի է ենթարկվել և վնասել 5 այլ ավտոմեքենայի: Վիրավորներ չկան:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ հանցագործին ձերբակալել են թարմ հետքերով: Հետաքննություն է ընթանում քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածով, ինչը 4-7 տարվա ազատազրկում է ենթադրում: