«Արդարությունը տա՞նն եք մոռացել», «Կորչի անարդար համակարգը». այս կարգախոսներով Բաթումիում տարբեր հանրային դպրոցների աշակերտներ փողոց են դուրս եկել՝ ընդդեմ ԿԳ նախարարության կողմից նախօրեին հրապարակված փոփոխությունների:
Ըստ կրթական բարեփոխումների նոր ծրագրի, 2019 թվականից կչեղարկվեն 11-րդ դասարանի քննությունները, իսկ 2020-ին՝ 12-րդ դասարանի ավարտական քննությունները: Ստացվում է, փոփոխությունները չեն վերաբերվում այս տարվա շրջանավարտներին:
«Մենք չպետք է լինենք այս համակարգի վերջին զոհերը: Եթե հանվել են ավարտական քննությունները, թող հանվեն բոլորի համար»,- հայտարարել են ակցիայի մասնակիցները: