Վրաստանի արդարադատության նախարարության փոխանցմամբ՝ հունվարի 3-6-ը՝ ոչ աշխատաքանային օրերին Արդարադատության տները կաշխատեն սովորական ռեժիմով։
Հունվարի 3-ից Արդարադատության տան անվան ներքո գտնվող 88 համայնքային կենտրոնները ևս կաշխատեն։
Ըստ տվյալների՝ բացառություն են կազմում ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալության ծառայությունները։ Մասնավորապես, հունվարի 3-6-ը տրամադրվելիք փաստաթղթերը հաճախոչդներին հասանելի կլինեն հունվարի 9-ից։
«…Այն գյուղերի ու քաղաքների բնակիչները կամ այցելուները, որտեղ գործում էին հասարակական կենտրոններ, արդեն իսկ հնարավորություն ունեն ստանալ գրեթե կրկնակի թվով պետական ծառայություններ՝ Արդարադատության տան բարձր չափանիշներով։
2023 թվականից Արդարադատության տան մասնաճյուղերի թիվը Վրաստանի ողջ տարածքում կկազմի 117, իսկ ծառայությունների թիվը՝ ավելի քան 470»,- նշված է տեղեկատվության մեջ։