Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին բնակչությանը կոչ է արել` զերծ մնալ արդարադատության տներ, հանրային կենտրոններ, նոտարական բյուրոներ այցելելուց:
«Ցանկանում եմ դիմել բոլորին և կոչ անել, որ այսօրվանից երկու շաբաթվա ընթացքում առանց ծայրահեղ անհրաժեշտության չգալ արդարադատության տներ, հանրային կենտրոններ, ռեեստրի տարածքային ծառայություններ և նոտարական բյուրոներ: Սա կանխարգելման կոչ է, որով մեզնից յուրաքանչյուրն իր ներդրումը պետք է ունենա կորոնավիրուսի կանխարգելման գործում»,- հայտարարել է Ծուլուկիանին:
Նշենք, որ կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով կառավարության այսօրվա նիստին վարչապետ Գիորգի Գախարիան հանրային և մասնավոր կառույցներին կոչ է արել հեռակա աշխատանքի անցնել: