
Վրաստանի Արդարադատության նախարար, Թեա Ծուլուկիանիի խոսքով, արդարադատության տներում, շրջանային կենտրոններում և ժամանակավոր նոտարական գրասենյակներում ծառայություններ ստանալու համար քաղաքացիները պետք է այցելեն my.gov.ge էջ, որտեղ կկարողանան ամրագրել իրենց այցի օրը և ժամը:
Ըստ Ծուլուկիանիի բացի կայքում գրանցվելուց այլ ճանապարհ չկա, որով քաղաքացիները կկարողանան մուտք գործել սպասարկման կենտրոններ: Նրա խոսքով այս կարգը կգործի մինչև արտակարգ դրության ավարտը:
«Էլեկտրոնային ամրագրման համակարգը ուժի մեջ է այս պահից սկսած, այսօրվանից կարող եք ամրագրել ձեր այցի օրը և ժամը», — հայտարարել է Ծուլուկիանին:
Արդարադատության տներ առանց դիմակների մուտքն արգելվում է, ինչպես նաև արգելվում է անչափահասների մուտքը: