
Ցուցարարները, որ բողոքում են Եվրամիության հետ բանակցությունները մինչև 2028 թվականը կասեցնելու դեմ, մտել են Վրաստանի Արդարադատության տուն՝ գործադուլի կոչ անելով աշխատակիցներին։
Նրանք շենք են մտել շեփորներով ու պաստառներով: Արդարադատության տան անվտանգության ծառայությունը քիչ անց դուրս է բերել նրանց, ակտիվիստները բողոքի ակցիան շարունակել են շենքի մոտ:
Արդարադատության տան աշխատանքը դադարեցվել է:
Հիշեցնենք՝ բողոքի մասնակիցները պահանջում են նաև ազատ արձակել հանրահավաքներում ապօրինի բերման ենթարկված բանտարկյալներին։