Թբիլիսիի արդարադատության նախարարության շենքի բակում երիտասարդ կնոջ մարմին է հայտնաբերվել։
Ըստ տեղեկությունների` դեպքը տեղի է ունեցել երեկ՝ օգոստոսի 27-ին, սակայն լրատվամիջոցներին այդ մասին այսօր է հայտնի դարձել։
Տարբեր աղբյուրների համաձայն` 30 տարեկան կինը նախարարության աշխատակից է։ Վարկածներից մեկի համաձայն՝ նա ընկել է նախարարության շենքից։
Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Հենց այս հոդվածով է սկսվում նախաքննությունը, երբ սկզբնական փուլում հանցագործության հետքեր չկան։