«Թեա Ծուլուկիանին բազմիցս չի կատարել դատարանի որոշումները, հանրային տեղեկատվություն չի տրամադրել: Նրա կողմից օրենքի հանդեպ անարգանքը համակարգային բնույթ ունի», — նման հայտարարություն է արել Վրաստանի արդարադատության բարձրագույն խորհրդի անդամ Աննա Դոլիձեն՝ անդրադառնալով արդարադատության նախարարի կողմից «Պալիտրանյուսին» արված բոյկոտին:
Ըստ Դոլիձեի՝ ամենամեծ դժբախտությունն այն է, որ արդարադատության նախարարությունն այն գերատեսուչությունն է, որի գլխավոր պարտավորությունն օրենքի իրականցումն ու օրենքի գերակայության հաստատումն է:
«Մենք` հարկերատուներս, Թեա Ծուլուկիանիի քմահաճույքների համար տասնյակ հազարավոր լարի ենք վճարում: Նախարարությունը դատարանում բազմիցս պարտվել է, քանի որ ըստ նախարարի քմահաճույքի՝ աշխատանքից ազատել է աշխատակիցներին: Մենք նախարար ունենք, որը հակասում է իր առաքելությանը»,- հայտարարել է Դոլիձեն:
Նշենք, որ արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիի անձնական որոշմամբ, նախարարությունը և նախարարության ենթակայության տակ գտնվող կառույցները բոյկոտել են «Պալիտրա» մեդիահոլդինգին: Արդեն 3 տարի է նշված մեդիահոլդինգի կողմից հանրային տեղեկատվության մասին որևէ նամակին պատասխան չի տրվում: Ըստ իրենց, նախարարության մամլո ծառայությունից հայտարարել են, որ նախարարը անձամբ է նման հրաման տվել:
«Նախարարի հանձնարարականն է 2015 թվականից: Այդ ժամանակվանից չենք պատասխանում «Պալիտրա»-ին, կտրված ենք գործընկերային հարաբերություններից, հարց-պատասխան ռեժիմը բացակայում է», — հայտարարել են արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից:
Նշենք նաև, որ Վրաստանի քաղաքացիական օրենսգրքի 37-րդ և 40-րդ հոդվածների համաձայն, հանրային բոլոր գերատեսչությունները, տեղեկատվություն խնդրելու դեպքում, պարտավոր են կամ տեղում տրամադրել, կամ, անհրաժեշտության դեպքում, 10 օրից ոչ ավել ժամանակահատվածում: