«Ես անձամբ խոսել եմ Թեա Ծուլուկիանիի հետ և, այո, նա ինձ ասել է, որ իր հրաժարականի հարցն այլևս օրակարգում չէ ու համաձայնություն է ձեռք բերվել», — այս մասին լրագրողներին ասել է առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն:
Սերգեենկոյի խոսքերով, նա տեղեկատվություն չունի, թե ինչ ներքին թեմա է եղել Թեա Ծուլուկիանիի (խմբ. արդարադատության նախարար) նախարարությունում:
«Ինչպես ասել է Թեա Ծուլուկիանին, խնդիրներն արդեն հարթված են: Ես մանրամասներ չգիտեմ, թե ինչ է տեղի ունեցել, բայց ես համոզված եմ, որ այս հարցը սպառվել է և նա կշարունակի աշխատել: Գուցե, եթե նա հարկ կհամարի, որ անհրաժեշտ է, ապա բացատրություն կտա», — ասել է Սերգեենկոն:
Հիշեցնենք՝ Ծուլուկիանին չէր բացառել իր հրաժարականը՝ նշելով, որ այդ քայլին կդիմի, եթե նախարարությունում ընթացող գործընթացների հետ կապված իր պահանջները չբավարարվեն: Հայտարարությունից ժամեր անց Ծուլուկիանին հանդես էր եկել հայտարարությամբ և ժխտել իր հրաժարականը: