
Աշխատանքային այցով Բաքվում գտնվող Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն հանդիպել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գափարովային:
Հանդիպումը տեղի է ունեցել օրենսդիր մարմնում, կողմերը քննարկել են Վրաստանի և Ադրբեջանի միջև առկա ռազմավարական հարաբերությունների հետագա խորացման հնարավորությունները։
Ռատի Բրեգաձեի այցն Ադրբեջան սկսվել է երեկ, երկու երկրների արդարադատության նախարարները ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։
Այսօր Բրեգաձեն կհանդիպի Ադրբեջանի քաղաքացիական ծառայության և նորարարական գործակալության նախագահին, ինչպես նաև կայցելի կանանց և անչափահասների քրեակատարողական հիմնարկ։