Վրաստանի Արդարադատության բարձրագույն խորհրդի 5 ոչ դատավոր անդամի համար 32 թեկնածու է առաջադրվել։ Հատկանշական է, որ Արդարադատության բարձրագույն խորհրդի բոլոր հինգ անդամներն էլ պետք է ընտրվեն Վրաստանի խորհրդարանի քվոտայով։
Վրաստանի խորհրդարանը հրապարակել է թեկնածուների ցուցակը.
- Գոգա Կիկիլաշվիլի՝ Սևծովյան միջազգային համալսարանի հրավիրված դասախոս (հետազոտող),
- Թեյմուրազ Ջերվալիձե՝ Սոխումիի պետական համալսարանի «Խաղաղության կրթության կենտրոնի» գիտաշխատող-խորհրդատու,
- Ռուսուդան Կվինիկաձե՝ Սոխումիի պետական համալսարանի «Խաղաղության կրթության կենտրոնի» գիտաշխատող-խորհրդատու,
- Կառլո Բզիշվիլի՝ Վրաստանի տեխնիկական համալսարանի դոցենտ,
- Խաթունա Լորիա՝ Իվանե Ջավախիշվիլու անվան Թբիլիսիի պետական համալսարանի դոցենտ,
- Ալեքսանդրե Կուրցխալիա՝ իրավաբանության ոլորտի մասնագետ,,
- Տրիստան Բենաշվիլի՝ իրավաբանության ոլորտի մասնագետ,
- Լիա Մուխաշավրիա՝ իրավաբանության ոլորտի մասնագետ,
- Կախա Ծիքարիշվիլի՝ իրավաբանության ոլորտի մասնագետ,
- Գիա Լիլուաշվիլի՝ Վրաց-ամերիկյան համալսարանի պրոֆեսոր,
- Լիկա Սաջաիա՝ Նյու Վիժն համալսարանի պրոֆեսոր,
- Զուրաբ Ազնաուրաշվիլի՝ Գրիգոլ Ռոբաքիձեի համալսարանի հրավիրյալ դասախոս,
- Իոսեբ Վարձելաշվիլի՝ Վրաստանի ազգային համալսարանի պրոֆեսոր,
- Նոդար Պապուկաշվիլի՝ Վրաստանի ազգային համալսարանի պրոֆեսոր,
- Թամար Մախարոբլիձե՝ Վրաստանի ազգային համալսարանի դոցենտ,
- Ռոին Միգրիաուլի՝ իրավաբան, «Վրաստանի իրավաբանների ասոցիացիայի» անդամ,
- Գիորգի Տուրազաշվիլի՝ իրավաբան, «Վրաստանի իրավաբանների ասոցիացիայի» անդամ,
- Սոփիո Սոխաձե՝ իրավաբան, «Վրաստանի իրավաբանների ասոցիացիայի» անդամ,
- Մանուչարի Կոկոչաշվիլի՝ իրավաբան, «Վրաստանի իրավաբանների ասոցիացիայի» անդամ,
- Զուրաբ Գուրասպաշվիլի՝ Վրաստանի ՆԳՆ գլխավոր տեսչության քննչական բաժնի պետ,
- Լևան Նեմսաձե՝ իրավաբանության ոլորտի մասնագետ,
- Գրիգոլ Գագնիձե՝ փաստաբան, «Վրաստանի իրավաբանների ասոցիացիայի» անդամ։
- Ավթանդիլ Կախնիաշվիլի՝ Թբիլիսիի Դավիթ Աղմաշենեբելիի անվան համալսարանի դոցենտ,
- Անա Աբաշիձե՝ «Գործընկերություն հանուն մարդու իրավունքների» կազմակերպության ղեկավար,
- Զազա Բուաչիձե՝ իրավաբան, «Վրաստանի իրավաբանների ասոցիացիայի» անդամ,
- Նինո Նիշնիանիձե՝ Վրաստանի տեխնիկական համալսարանի գիտական խորհրդի անդամ, իրավագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսոր,
- Դիմիտրի Խաչիձե՝ իրավաբան, «Վրաստանի իրավաբանների ասոցիացիայի» անդամ,
- Ալեքսանդրե Կոբաիձե՝ «Երիտասարդ իրավապաշտպանների ասոցիացիայի» նախագահ,
- Սուլխան Սալաձե՝ «Լավ կառավարում և տեղեկատվության ազատություն» ծրագրի ղեկավար, Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի դասախոս,
- Գիորգի Բուրջանաձե՝ Վրաստանի հանրային պաշտպանի ղեկավարի տեղակալ,
- Գիորգի Գզոբավա՝ փաստաբան, «Վրաստանի իրավաբանների ասոցիացիայի» անդամ,
- Վիկտոր Ախալբեդաշվիլի՝ իրավաբանության ոլորտի մասնագետ:
Նշենք, որ խորհրդարանի կողմից 2017 թվականի հունիսի 21-ին ընտրված Արդարադատության բարձրագույն խորհրդի չորս ոչ դատավոր անդամների՝ Իրմա Գելաշվիլիի, Լևան Գզիրիշվիլիի, Նազի Ջանեզաշվիլիի և Զազա Խարեբավաիայի լիազորությունների ժամկետը լրանել է 2021 թվականի հունիսին։