Ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) հաստատում է «Պիրվելի» հեռուստաընկերության տարածած տեղեկությունը, որ գարնանը՝ «ռուսական օրենքի» ընդունման դեմ ցույցերը ցրելիս ջրի շիթերի հետ արցունքաբեր գազ է կիրառվել:
ՆԳՆ-ն, սակայն, պնդում է, որ դա օրենքի խախտում չէ։
«Պարզաբանում ենք, որ նշված հեռուստաընկերության տարածած տեղեկությունը, թե նախարարությունը խախտել է Ոստիկանության մասին օրենքը՝ կիրառելով ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ, կեղծ է, քաղաքացիներին միտումնավոր մոլորեցնելու փորձ.
Վրաստանի «Ոստիկանության մասին» օրենքը հստակ սահմանում է ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառման կանոնները: 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ «Արցունքաբեր գազի օգտագործումը թույլատրվում է անձի, ոստիկանի վրա հարձակումը հետ մղելու համար, և/կամ օրենքի և կարգի զանգվածային և խմբակային խախտումը կանխելու համար», — նշված է հաղորդագրության մեջ:
Վրաստանյան քննադատական «TV Պիրվելի» հեռուստաընկերության (ՀԸ) «Նոդար Մելաձեի շաբաթ» հաղորդաշարն աղմկահարույց լրագրողական հետաքննություն է իրականացրել, որում ձայնագրությունների հիման վրա պարզ է դառնում, որ 2024 թվականի «գործակալաների օրենք»-ի դեմ խաղաղ ցույցերի ժամանակ՝ ով է հատուկ հանձնարարություն տվել Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) հատուկ հանձնարարությունների վարչության տնօրեն Զվիադ Խարազիշվիլիին («Խարեբա»):
Բացառիկ ռեպորտաժում, որի համար լրագրողները ձեռք են բերել «ռեյդի» պաշտոնական ձայնագրությունը, հստակ լսվում է «գազը արձակե՛ք» խոսքը: Ձայնագրությունները վկայում են, որ ոստիկանները ցույցի մասնակիցների դեմ քիմիական խառնուրդ են կիրառել՝ ջրի շիթերի հետ: