Այս պահին ոստիկանությունն արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և մահակներ է կիրառում ցուցարարների դեմ՝ փորձելով ցրել ցույցը:
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ ժամեր շարունակվող բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև պարբերաբար բախումներ են տեղի ունենում։
Ցուցարարները փորձել են ճեղքել ոստիկանական պատը: Հանրահավաքի մասնակիցները հատուկ ջոկատայինների ուղղությամբ տարբեր իրեր են նետում:
Արցունքաբեր գազի կիրառումից հետո քաղաքացիների մի մասը լքեց խորհրդարանի շենքի հարակից տարածքը, սակայն նրանք հավաքվում են Ազատության հրապարակում։
Բողոքի պատճառը Թբիլիսիում մեկնարկած ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովն էր, որը նախագահում էր ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը։