Ըստ վրաստանյան լրատվամիջոցների, 2021 թվականի աշնանը կայանալիք տեղական ինքնակառավարման ընտրություններին իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու է առաջադրելու օրեր առաջ խորհրդարանի նախագահի պաշտոնից հեռացած Արչիլ Թալակվաձեին:
TV Pirveli և Rustavi 2 հեռուստաընկերությունների տեղեկատվությամբ, իշխող կուսակցությունում չեն հաստատել Արչիլ Թալակվաձեի թեկնածության մասին լուրերը: Վրացական ԶԼՄ-ներում նաև վերջին շաբաթների ընթացքում տարածվում է տեղեկատվություն, որ գործող քաղաքապետ, «Վրացական երազանք» կուսակցության քարտուղար Կախա Կալաձեն չի պատրաստվում մասնակցել առաջիկա ընտրություններին:
Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Վրաստանի խորհրդարանի նախագահը հրաժարական տվեց: Թալակվաձեն իր խոսքում նշել է, որ իշխանության ու ընդդիմության միջև մի քանի ամիս տևող լարված բանակցությունները ավարտվել են համաձայնությամբ և քանի որ այդ բանակցությունների ժամանակ նա խորհրդարանի նախագահ լինելուն զուգահեռ ներկայացնում էր նաև իշխող կուսակցությանը, լավ կլինի որպեսզի քաղաքական գործընթացի ավելի ճիշտ ընթանալու համար լքի խորհրդարանի նախագահի պաշտոնը: