
Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի թիկնապահի մոտ կորոնավիրուս է հաստատվել: Տեղեկատվությունը հաստատում են խորհրդարանի մամուլի ծառայությունում:
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ խորհրդրանի նախագահը, նրա ընտանիքի անդամները և թիկնապահի հետ շփվող այլ անձինք PCR թեստ են հանձնել, պատասխանը բացասական է:
Արչիլ Թալակվաձեն այժմ ինքնամեկուսացման մեջ է:
Երեկ «Վրացական երազանք» կուսակցության մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ կուսակցության կենտրոնական գրասենյակի հավաքարարներից մեկի մոտ նույնպես կորոնավիրուս է հաստատվել: